Պոլիկլինիկական ծառայությունների բարելավման նոր ծրագրեր են մշակվել
Նմանատիպ
Մշակվել են պոլիկլինիկական ծառայությունների բարելավման նոր ծրագրեր, որոնք կմեկնարկեն առաջիկա ամիսներին:
ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Քաղաքային պոլիկլինիկական ոլորտի զարգացման» հայեցակարգը, որի գլխավոր նպատակը առողջության առաջնային պահպանումն է, վերջինս էլ առողջապահության համակարգի գերակա ուղղություններից է: Բարեփոխման իրականացման ճանապարհ է ընտրվել այլ երկրներում գործարկված ընտանեկան բժշկության ներդրումը:
Քաղաքներում ի տարբերություն գյուղական վայրերի ընտանեկան բժշկության կայացման գործում լուրջ անելիքներ կան: Այս առումով Առողջապահության Նախարարությունը տեղեկացրել է, որ քաղաքային պոլիկլինիկական ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակն է՝ խթանել ընտանեկան բժշկության ներդրումը քաղաքային պոլիկլինիկաներում (Երևանում գործում է 13 քաղաքային պոլիկլինիկա), բարելա վել ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության որակն ու բարձրացնել արդյունավետությունը:
Համաձայն հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցի՝ կմշակվեն քաղաքային պոլիկլինիկական ծառայությունների կառուցվածքի առավել արդյունավետ մոդելներ: Հանրապետության մարզերի և Երևանի պոլիկլինիկաների աշխատանքներում կներգրավվեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում