«Հայփոստ»-ը հավակնում է դառնալ տարվա ամենաանպատասխանատու հիմնարկներից մեկը

Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

«Հայփոստն» իմ համար հավակնում է դառնալ տարվա ամենաանպատասխանատու հիմնարկներից մեկը: Հերթական անգամ համոզվեցի, որ այդ կառույցում անպատասխանատվությունը հստակ ընգծված աշխատելաոճ է: Համենայնդպես, այդ տպավորությունն է մարդ ստանում, երբ նամակ սպասող հաճախորդին <Հայփոստի> բաժանմունքից տեղեկացնում են, որ ՓՈՍՏԱՏՍՐ չունեն եւ հաճախորդներն իրենք պետք է իրենց նամակների համար շրջեն բաժանմունքներով: Մի ժամանակ առաջ փորձել էի հումորով վերաբերվել, երբ իմացա, որ Հայփոստի բաժանմուքներում կարող են ծրար չունենալ, բայց երբ տեղեկանում եմ նաեւ, որ Հայփոստը փոստատարի խնդիր ունի, էդ արդեն կարծում եմ շաաաատ լուրջ է: Լավ հասկացանք, որ փոստատար չունեք, էդ դեպքում գոնե վարժեցված աղավնիներ պահեք ՃՃ կարծում եմ էդ հասկացող թռչունները մարդկանց նամակներն ավելի արագ ու կանոնակարգված ձեւով տեղ կհասցնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում