Հերթական բախումը թուրքական անվտանգության ուժերի և PKK-ի միջև
30/07/2012 11:02
Նմանատիպ
Երեկ՝ հունիսի 29-ին, կրկին բախում է տեղի ունեցել թուրքական անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների միջև, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Բախումը տեղի է ունեցել Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում, ինչի արդյունքում զոհվել է երկու և վիրավորվել տասը զինծառայող:
Սրանից բացի, , Շըրնաքի նահանգի Սիլոփի շրջանում դեռևս անհայտ պատճառով շրջվել է մեկ զրահամեքենա, որի հետևանքով զոհվել են դրանում գտնված երկու զինծառայողները: