Դե եկ մարդուն բացատրիր, որ դա նույնպես «հայերեն» է…

Վարդգես Օվյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Լուսանկարով իմ մի գրառման տակ ամերիկացի թե անգլիացի մի պարոն իր մայրենի լեզվով գրել էր, որ շատ կցանկանար իմանալ, թե գրառումն ինչի մասին։ Ընկերներիս օգնությամբ պատասխանել էի։
Երևանաբնակ մի ընկեր, չգիտես ինչու, որոշել էր ինքն էլ պատասխանել օտարազգի պարոնին՝ այն էլ լատինատառ «հայերենով»։
Մի որոշ ժամանակ անց վերջինս գրել է, որ տարբեր թարգմանիչներով փորձել է թարգմանել «այդ քոմենթը», բայց ոչինչ չի հասկացվում, և նույնիսկ Գուգլը չի կարողանում որոշել, թե դա ինչ լեզվով է։
Դե եկ մարդուն բացատրիր, որ դա նույնպես «հայերեն» է…

Հետևեք մեզ նաև Telegram-ում