Էրդողանին վիրավորած անչափահասը ազատ է արձակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրած թուրք աշակերտ Մ. Է. Ա.-ն, ով նախօրեին ձերբակալվել էր, ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է լռեցնել և պատժել բոլոր այն անձանց, ովքեր համարձակվում են իր հասցեին որևէ քննադատական խոսք հնչեցնել: Էրդողանի կամքով` Քոնիայում ոստիկանները դպրոց գնալու ճանապարհին ձերբակալել էին 16-ամյա աշակերտի: Մ. Է. Ա.-ն մեղադրվում էր Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու մեջ: Անչափահասը տարվել էր Քոնիայի Առաջին ատյանի քրեական դատարան: Հաղորդվում է, որ ավելի վաղ Քոնիայում տեղի ունեցած ցույցերից մեկի ժամանակ աշակերտը հայտարարել էր. «Որպես ժողովրդական աշակերտներ` հայտարարում ենք, որ թալանի, կա շառակերության, գողության գլուխ հանդիսացող Էրդողանին տեսնում ենք որպես ոչ թե մեր նախագահ, այլ ապօրինի պալատի գող տեր»: Եթե Մ. Է. Ա.-ի դեմ հարուցվեր քրեական գործ, ապա համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի` 16-ամյա աշակերտը նախագահին վիրավորելու համար կարող էր դատապարտվել 1-4 տարի ազատազրկման: Այս որոշումը լուրջ դժգոհություն էր առաջացրել երկրում: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները Քադըքյոյում բողոքի ակցիա են արել` պահանջելով ազատ արձակել Մ. Է. Ա.-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում