Պատգամավորները ծեծկռտուք են սարքել Վրաստանի խորհրդարանում (տեսանյութ)
Նմանատիպ
Վրաստանի խորհրդարանի դեկտեմբերի 26-ի լիագումար նիստում ընդդիմությունից եւ խորհրդարանական մեծամասնությունից մի քանի պատգամավորներ ծեծկռտուք են սարքել:
Պատգամավորներին իրարից բաժանել են ոչ միայն խորհրդարանական պրիստավները, այլեւ գործընկերները: Նախնական տվյալներով՝ ընդհարումն ավարտվել Է առանց վնասվածքների:
Միջադեպն սկսվել Է այն բանից հետո, երբ ընդդիմությունից պատգամավոր Կակո Բոբոխիձեն հայհոյել Է մեծամասնությունից իր գործընկերներին՝ ընդդիմության հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:
Ծեծկռտուքի ընթացքում ի քանի պատգամավորներ միմյանց դեմ օգտագործել են սեղաններից պոկած պլաստիկե բարձրախոսները: Մեծամասնությունից պատգամավորներին մեծ դժվարությամբ Է հաջողվել հետ պահել իրենց խմբակցության անդամ ձյուդոյի գծով օլիմպիական չեմպիոն Զվիադ Զվիադաուրիին, որը շատ եռանդագին փորձում Էր դատաստան տեսնել Բոբոխիձեի նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում