Ճապոնիա-Հայաստան ընկերության նախագահը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նմանատիպ
Հուլիսի 29-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ճապոնիա-Հայաստան ընկերության նախագահ Սումիո Էդամուրայի’ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ճապոնիա-Հայաստան ընկերության մի շարք անդամներ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Սումիո Էդիմուրան 2011թ. սեպտեմբերին 3-ին ՀՀ Նախագահի Հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Սումիո Էդիմուրային Մխիթար Գոշի մեդալը հանձնեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:
Հայտնի դիվանագետ Սումիո Էդամուրան 1992թ-ից հավատարմագրվել է որպես Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին դեսպան (նստավայրը’ Մոսկվա)’ զգալի ներդրում ունենալով անկախ Հայաստանի հետ դիվանագիտական ու տնտեսական կապերի հաստատման և զարգացման գործում:
Վերջին 13 տարիների ընթացքում Ս. էդամուրան ղեկավարում է Ճապոնիա-Հայաստան ընկերությունր, որի գործունեությունր աջակցում էերկու երկրների միջև քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերի զարգացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում