Պուտինը հաստատել է Ռուսաստանի նոր ռազմական դոկտրինը
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հրամանագիր Ռուսաստանի ռազմական դոկտրինի վերաբերյալ` կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով Ռուսաստանի համար առաջացած նոր սպառնալիքների հետ: Փաստաթղթի փոփոխման պատճառ է հանդիսացել նաև Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում տիրող դրությունը:
Այդ փոփոխություններն ամրագրվել են սույն թվականի դեկտեմբերի 19-ին կայացած Անվատանգության նիստի ժամանակ:
Նոր ռազմական դոկտրինի մեջ հիմնական արտաքին ռազմական սպառնալիքներ են թվարկված Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ տարածքային պահանջները և նրանց ներքին գործերին միջամտելը:
Ի թիվս այլ արտաքին ռազմական սպառնալիքների դոկտրինի մեջ նշվում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը, հակահրթիռային պաշտպանության համակարգի և զենքի տեղակայումը տիեզերքում:
Ռուսաստանի գլխավոր ներքին սպառնալիքներ են համարվում գործունեությունը, որն ուղղված է Ռուսաստանի սահմանադրական կարգի փոփոխությանը, երկրում ներքաղաքական և սոցիալական իրավիճակի անկայունացմանը, ՌԴ-ի պետական իշխանության մարմիններին, ռազմական օբեյկտների և տեղեկատավական ենթակառուցվածքներին գործունեության կազմալուծումը, ինպես նաև ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը:
Ներքին սպառնալիքների դասին է պատկանում նաև գործունեությունը, որն ազդում բնակչության և հատկապես երկրի երիտասարդ քաղաքացիների վրա` նպատակադրվելով հեռացնել պատմական, հոգևոր, հայրենասիրական, ավանդական, հայրենիքի պաշտպանության արեժքներից, ինպես նաև հասարակական լարվածությունը, ծայրահեղականությունը , էթնիկական և կրոնական ատելություն և թշնամանք սերմանել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում