Նիկոլա Սարկոզին եւ Մարին Լե Պենը ճանաչվել են Ֆրանսիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչներ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ճանաչվել են հանրապետության առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի՝ դե կտեմբերի 27-ին հրապարակված արդյունքները, որը Le Parisien թերթի պատվերով անցկացրել Է Odoxa ծառայությունը:

Ուսումնասիրության մասնակիցները պատասխանել են «Ֆրանսիայի քաղաքական գործիչներից ում հետ կցանկանայիք նշել Նոր տարին» հարցին: Հարցվածների 19 տոկոսն իրենց ձայնը տվել են Սարկոզիի, 17 տոկոսը՝ Լե Պենի օգտին: Վարչապետ Մանուել Վալսին 12 տոկոսով հաջողվել Է գրավել հինգերորդ տեղը, իսկ երկրի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը 9 տոկոս ձայներով հայտնվել Է միայն 11-րդ տեղում:

Բացի այդ, պատասխանելով անցնող տարվա ամենագլխավոր իրադարձության վերաբերյալ հարցին, հարցախույզի մասնակիցներն առաջին տեղում դրել են Ազգային ճակատի թեկնածուների հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում: Ընդ որում՝ այս կարծիքին Է հարցվածների 51 տոկոսը: Դա նաեւ խոսում Է ֆրանսիացիների կողմից Ազգային ճակատի ու նրա ղեկավարի գործունեությանը տրվող բարձր գնահատականի մասին: Այդ վարկանիշի չորրորդ տեղում աջ ուժերի հաղթական Է 2014 թվականի մունիցիպալ ընտրություններում:

Հարցումը դեկտեմբերի 11-12-ին անցկացվել Է Համացանցի միջոցով: Ընդամենը դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 1002 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում