ԱՄՆ-ն անհանգստացած է Բաքվի պահվածքով

Մենք անհանգստացած ենք «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում իրավապահ մարմինների կողմից խուզարկություն անցկացվելու ժամանակ ռադիոյի աշխատակիցների ձերբակալության և հարցաքննության մասին տեղեկություններով: Այս մասին նշվում է Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը փակվելու առնչությամբ «Թուրան» լրատվական գործա կալության հարցմանն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության տված պատասխանում:

«Խուզարկության և աշխատակիցների հարցաքննության պատճառները հայտնի չեն: Մենք պաշտոնական անձանց կոչ ենք անում գործել թափանցիկ, անկախ մամուլի պաշտպանության սկզբունքներին համապատասխան և Ադրբեջանի միջազգային պարտավորությունների շրջանակում: Հուսով ենք, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները կգործեն քաղաքացիների բարեկեցության համար ազատ և անկախ մամուլի կարեւորության ընբռնումից ելնելով, ասվում է դեսպանատան պատասխանում:

Ավելի վաղ` Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հարցերով Հետաքննչական վարչությունը խուզարկել էր ռադիոկայանը: Խուզարկումն իրականացվել է քրեական գործի հետաքննությամբ պայմանավորված:Գրասենյակում անջատվել են հեռախոսները, համակարգիչները և ինտերնետը: Աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ իրենց համակարգիչներին: Դատախազության աշխատակիցները բռնագրավել են գրասենյակի համակարգիչները, բոլոր փաստաթղթերը և գույքը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` խուզարկությունը կազմակերպվել է ռադիոկայանի անկախ աշխատակից Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունից 3 շաբաթ անց

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում