Գարիբաշվիլին բարեփոխումների ալիք է խոստացել

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին,  ամփոփելով տարվա արդյունքները, հայտնել Է, որ երկրում պլանավորվում է բարեփոխումների նոր փուլ սկսել:

«Մեզ մոտ արմատական բարեփոխումներ են պլանավորված առավել կարեւոր ուղղություններով… Ինչպես արդեն հայտարարել ենք, մենք պատրաստվում ենք բարեփոխել ներքին գործերի նախարարությունը, դատախազությունը և պատիժների կատարման նախարարությունը:

Այդ բարեփոխումներն անցկացնելով՝ մենք կստանանք համակարգային փոփոխություններ, ինչը չափազանց կարեւոր Է պետության եւ մեր երկրի ուժեղացման համար»,-հայտարարել Է Գարիբաշվիլին:

Նրա խոսքով՝ պլանավորվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնց իրականացմանը կմասնակցեն խորհրդարանի, կառավարության և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում Է ՆԳ նախարարությանը, ծրագրվում Է այդ նախարարությունից անվտանգության մարմինների առանձնացում:

«Չի կարելի բարեփոխումներն իրականացնել արագացված կարգով»,-ասել Է Գարիբաշվիլին, նշելով, որ Վրաստանի նոր իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի բարեփոխումների նոր փուլ սկսվի, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում