Ալիևի և Էրդողանի ախորժակը Հայաստանի հանդեպ
Նմանատիպ
Կարեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Իլհամ Ալիևն իր հերթական հակահայ ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է, որ լինի քաղաքական, թե ռազմական տարբերակով, միևնույն է՝ վերականգնելու է իր երկրի տարածքային ամբողջականությունը: Իհարկե, նրա հոխորտանքները նորություն չեն մեզ համար, պարզապես նրա հերթական ելույթը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս անգամ նա իր երկրի անբաժանելի մաս է համարել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրը:
Ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ Ադրբեջանին արված ցանկացած զիջում ավելի է ծանրացնելու մեր երկրի վիճակը: Նրանց պետք չի փոխզիջմամբ լուծել խնդիրը, նրանց պետք է ամեն ինչ՝ Ղարաբաղն էլ, Զանգեզուրն էլ ու ողջ Սյունիքն էլ, որպեսզի միանան Նախիջևանին ու սահման ունենան Թուրքիայի հետ: Ու այս ամենի մասին նրանք պարզապես չեն երազում, սա այդ 2 պետությունների համատեղ ծրագիրն է, որին ձգտում են հասնել թեկուզ տասնամյակներ հետո: