Կաղամբը՝ քաղցկեղի դեմ
27/12/2014 21:26
Նմանատիպ
Վրեժ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Կաղամբը գրեթե անփոխարինելի մթերք է, պնդում են գիտնականները: Մեկ կաղամբը պարունակում է այնքան վիտամին K1, որքան անհրաժեշտ է օրգանիզմին մեկօրյա կտրվածքով՝ մոտ 240 տոկոս: Բացի այդ, այն պարունակում է մեկօրյա չափաբաժնով 130 տոկոս վիտամին C: Ուսումնասիրությունների համաձայն՝ կաղամբը հարուստ է նաև թաղանթանյութով, կալիումով և B խմբի բոլոր վիտամիններով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կաղամբում առկա հակաօքսիդատներն ու մի շարք այլ միացությունները կանխարգելում են քաղցկեղը, խոչընդոտում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը: Գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր սննդակարգում ընդգրկել կաղամբ: Այն կարելի է օգտագործել, ինչպես աղցաններում, այնպես էլ ուղղակի հում ուտել՝ լավ լվանալուց հետո: