«Ազատություն» ռադիոկյայանի աշխատակիցներին տարել են դատախազություն
Նմանատիպ
Դեկտեմբերի 28-ին «Ազատություն» ռադիոկայանի աշխատակաիցներին տարել են Ադրբեջանի Յասմալի շրջանային դատախազություն:
Դատախազություն են տարել ռուսական հրապարակումների խմբագիր Չինգիզ Սուլթանսոյը, պրոդյուսեր Քյամրան Մահմուդովը, լրագրող Վյուսալյա Ալիբեյլին, ռադիոկայանի աշխատակից Մաթանատ Աբդինովը և այլ աշխատակիցներ:
«Ազատություն» ռադիոկայանի փաստաբան Յալչին Իմանովը դատախազության կողմից հեռացվել է գործի պաշտպանությունը: Դատախազությունում նրան հայտնել են, որ նա կկանչվի վկայի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործի հետաքննության շրջանակում Ադրբեջանի իրավապահ մարմինները դեկտեմբերի 26-ին կնքել են «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը: Գրասենյակը գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ:
Ավելի վաղ` Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հարցերով Հետաքննչական վարչությունը խուզարկել էր ռադիոկայանը: Խուզարկումն իրականացվել է քրեական գործի հետաքննությամբ պայմանավորված:Գրասենյակում անջատվել են հեռախոսները, համակարգիչները և ինտերնետը: Աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ իրենց համակարգիչներին: Դատախազության աշխատակիցները բռնագրավել են գրասենյակի համակարգիչները, բոլոր փաստաթղթերը և գույքը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` խուզարկությունը կազմակերպվել է ռադիոկայանի անկախ աշխատակից Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունից 3 շաբաթ անց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում