ՌԴ-ի նկատմամբ սանկցիաների կիրառումը հիմար քայլ է. Ֆիշեր

ԵՄ-ն սխալ է թույլատրել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերություններում, Մոսկվայի նկատմամբ սանկցիաների կիրառումը հիմար քայլ էր: Այս մասին հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:

Ավստրիայի նախագահը վնասակար է համարել այն տեսակետը, համաձայն որի ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ կիրառելով, կարելի է հասնել քաղաքական նպատակների:

Նրա կարծիքով, ռուսական տնտեսությունը բավարար պահուստային ֆոնդ ունի, չնայած սանկցիաները մեծ խնդիրներ առաջացրեցին, սակայն ՌԴ-ի դժվար տնտեսական դրությունը կհանգեցնի խնդրի կարգավորման համար նոր դժվարությունների:

« Իհարկե, անհեռանակրային կլինի համարել, որ ստեղծված կոնֆլիկտի մեջ մեղավոր է միայն ռուսական կողմը և սխալներ թույլ չեն տրվել ԵՄ-ի և այլ շահագրգիռ ուժերի կողմից»,-հայտարարել է Ֆիշերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում