Արցախյան բանակում սովորում են ազգագրական պարեր պարել

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարության նախաձեռնությամբ և մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ սկվել է Արցախի  զորամասերում  ազգագրական և հատկապես ռազմական պարերի ուսուցումը:

Այս մասին Times.am-ի թղթակիցը խոսեց «Արցախ» ազգային պարի նախաձեռնության ղեկավար Սարգիս Պարսամյանի հետ:

Վերջինս իր խոսքում նշեց, որ «Արցախ» ազգային պարի նախաձեռնությունն դեկտեմբերի սկզբից սկսել է իր առաքելությունը, տարբեր զորամասերում դասավանդում է ազգագրական պարեր: Սակայն Նոր տարվանից այս ամենն ավելի համակարգային բնույթ կկրի:

Նախատեսվում է «Ռազմական պարերը, դրանց դերն ու նշանակությունը հասարակության և զինվորականության համար» թեմայով դասախոսությունների շարք:

«Կլինենք ինչպես պրակտիկ պարապունքներ, այնպես էլ դասախոսություններ,որոնց ընթացքում կբացատրվեն Սասնա քոչարու, յարխուշտայի, շատախի և քերծի, ինչպես նաև, այլ մարտական պարերի ծագումնաբանությունը»,- նշեց Սարգիս Պարսամյանը՝ կարևորելով  նախաձեռնության համակարգային և ծրագրված լինելը:

Ի պատասխան մեր հարցին, վերջինս նշեց, որ դասավանդման մեխանիզմն այնպես է ընտրված, որ յուրաքանչյուր զորամասում շաբաթական մեկ դաս է անցկացվելու:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում