Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը ՌԴ-ի արտաքին քաղաքականության կարևորագույն իրադարձությունների թվում

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, ամփոփելով ՌԴ-ի համար նշանակալի արտաքին քաղաքական իրադարձությունները, թվել է նաև ԼԵռնային Ղարաբաղի կոնֆլիկտը և դրա կարագավորման գործում իրենց կատարաած ներդրումը:

Արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Ռուսաստանի միջնորդական գործունեության կարևոր փուլ եղավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների օգոստոսի 10-ին կայացած Սոչիի հանդիպումը, որը թույլ տվեց զգալիորեն նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում ու հստակեցնել կողմերի դիրքորոշումը:

«ՌԴ-ն ակտիվ աշխատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա): Համանախագահներն Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ 5 հանդիպում ունեցան և մի շարք քննարկումներ՝ երկու երկրների արտգործնախարարների հետ, շփումներ իրականացրին նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ»,-ասված է ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում