Ռուսական ռմբակոծիչները անհանգստացնում են բրիտանացիներին

Մեծ Բրիտանիան անհանգստություն է հայտնել, որ Ռուսաստանը մտադիր է Արգենտիանյում Су-24 ռմբակոծիչներ տեղակայել:

Դա ի զորու է արմտական ազդեցություն թողնել Արգենտինայի ռազմական պոտենցիալի վրա, որի զինանոցում հնացած զենքեր են:

Լոնդոնը մատնանշել է այն հանգամանքը, որ ռուսական ինքնաթիռները Բուենոս Այրես ավելի շուտ կհասնեն, քան բրիտանացիները կհասցնեն շահագործման հանձնել Queen Elizabeth ավիակիրը, ինչն էլ ժամանակավորապես Ֆոլկլենդյան կղզիներում Բրիտանիայի դիրքերը խոցելի կդարձնի:

Հիշեցնենք, որ մեր շաբաթ առաջ Արգենտիայի նախագահ Քրիստինա Քիրշներն առաջարկել էր Մեծ Բրիտանիային Ֆոլկլենդյան կղզիների հարցով վերադառնալ բանակցությունների սեղան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում