Երևանի փողոցներում նոր տեսախցիկներ են տեղադրվել

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես` 2012 թվականի օգոստոսի 3-ից գործարկվելու են նաև երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.

Արցախի պողոտա – Գ.Նժդեհի փողոց,
Գայի պողոտա – Քոչարյան փողոց,
Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոց,
Վաղարշյան փողոց – Խաչատրյան փողոց,
Մարգարյան փողոց – Հալաբյան փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում