Ջոն Հեֆերնը տեսաուղերձով շնորհավորել է հայ ժողովրդի Ամանորը

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնն ու դեսպանության աշխատակիցները հայերենով շնորհավորել են հայ ժողովրդի Ամանորը:

«Ցանկանում եմ առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն նոր` 2015 թվականին: Ուզում եմ նշել, որ անձամբ ինձ համար ժամանակը Հայաստանում շատ հաճելի էր անցնում: Հպարտանում ենք այս տարվա գործընկերության արդյունքներով»,- ամանորյա ուղերձում ընդգծել է Ջոն Հեֆերնը:

Գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսն ու դեսպանատան աշխատակիցները հայերենով ներկայացրել են նաեւ, թե դեսպանատունն անցնող տարում ինչ աշխատանքներ է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում