Նոր փոխատեղումներ ադրբեջանական բանակում

Ադրբեջանի զինված ուժերի Ռազմական միավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Օսմանովը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գլխավոր վարչության պետ։

Ռազմական միավորման պաշտոնում Օսմանովին փոխարինել է Հիքմետ Հասանովը։

Մեր տեղեկությունների համաձայն, այս փոխատեղումները պայմանավորված են հայկական զինված ուժերի հետ վերջին շրջանում տեղի ունեցած բախումներում ադրբեջանցիների մեծ թվով կորուստների հետ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեղեկություններ կան նաև այլ փոխատեղումների մասին։ Ըստ նրանց օգտատերերի, սահմանամերձ զորամասերի հրամանատարական կազմում զգալի փոփոխություններ են եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում