Զորացրված զինծառայողը տան վերադարձի ճանապարհին ավտովթարից մահացել է

Հուլիսի 29-ին ավտովթարի զոհ է դարձել Մեղրի քաղաքի 20-ամյա մի երիտասարդ:

Ինչպես հաղորդում է HayNews.am-ը, դեպքը տեղի է ունեցել Արցախից վերադառնալիս. երիտասարդը ծառայում էր Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում:

Նա զորացրվելուց հետո ուղեւորվել է տուն, իսկ ճանապարհին տեղի է ունեցել չարաբաստիկ ավտովթարը:

Նշվում է, որ զոհված զինվորն ընտանիքի միակ որդին էր: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում