The Guardian-ն առաջարկում է Արցախում անցկացնել հանգիստը

The Guardian-ն առաջարկում է  Արցախում անցկացնել հանգիստը

Բրիտանական The Guardian պարբերականը իր ընթերցողներին ներկայացնում է 2015թ-ին հանգիստ անցկացնելու լավագույն վայրերը:

«2015թ-ի լավագույն արկածային արձակուրդները» խորագրով հոդվածում ի թիվս երկրագնդի հետաքրքիր վայրերի ներկայացվում է նաև Արցախի Հանրապետությունը:
Արցախը ներկայացվում է, որպես չճանաչված հանրապետություն, որը սահմանակից է Ադրբեջանի հետ և գտնվում է Հայաստանի վերահոսկողության ներքո:

Նշվում է, որ չնայած սահմանային խժդժություններին և քաղաքական վերհսկողության համար մղվող մարտերին երկիրը շատ բան ունի առաջարկելու զբոսաշրջիկներին` լեռնային վանական համալիրներ, հնավայրեր, հին քարանձավային բնակավայրեր և բնական գեղեցկությամբ նշանավոր վայրեր:

Հոդվածում ներկայացվում է Արցախ այցելելու տուր-փաթեթ, սակայն միևնույն ժամանակ զգուշացվում է, որ անգլիական դեսպանատունը պատասխանատու է միայն Երևան այցի համար:

Չնայած հոդվածում ցուցաբերված զգուշավորությանը, սակայն կարևոր է համաշխարհային ճանաչում ունեցող նման պարբերականում Արցախ այցելելու մասին առաջարկը: Կարևոր է նաև հանրաճանաչ միջազգային պարբերականներում  այդ գծի շարունականության ապահովումը: Զբոսաշրջության զարգացումը Արցախի համար իսկապես կարող է դառնալ տնտեսության զարգացման շահութաբեր ուղղություն և միջազգային ճանաչմանն ուղղված կարևորագույն քայլ:

Լուսանկարը`  Artsakh art and architecture էջից

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում