Գյումրիում տուժածների մեջ են եղել երկու տարեկան և վեց ամսական երեխաները
12/01/2015 15:16
Նմանատիպ
Նոր մանրամասներ են ի հայտ եկել՝ Գյումրիում ընտանիքի վեց անդամի սպանության դեպքի վերաբերյալ:
Պարզվել է, որ երկու տարեկան երեխան միակ տուժած մանուկը չէ. ծանր մարմնական վնասվածքներով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» է տեղափոխվել ընտանիքի երկրորդ՝ վեց ամսական երեխան:
Սպանությունը տեղի է ունեցել ոչ ավազակային հարձակման հետևանքով. անգամ տեսանելի տեղերում գտնվող ընտանիքի կանանց ոսկեղենը մնացել են իրենց տեղերում:
Տանը հայտնաբերվել է Գյումրիի ռուսական զորամասից գիշերը փախուստի դիմած զինվորի զինվորական կոշիկները, որի վրա գրված է եղել նրա ազգանունը՝ Պերմյակով։ Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։