Լեռնայի Ղարաբաղ. ոչ այնքան սառեցված հակամարտություն. Open Democracy

Լեռնայի Ղարաբաղ. ոչ այնքան սառեցված հակամարտություն. Open Democracy

Օգոստոսից սկսված հայ-ադրբեջանական հարաբերություններում նկատվող աննախադեպ լարվածությունը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է:

Open democracy-ի սյունակագիրներից Նելի Մելվին իր «Լեռնային Ղարաբաղ. ոչ այնքան սառեցված հակամարտություն» խորագրի ներքո անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանն ու կոնֆլիկտի արդի փուլին:

Բավականին ծավալուն հոդվածի մեջ Մելվին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մեծացումը կապում է Ռուսաստանի և տրանսատլանտիկ համայնքի միջև աճող մրցակցությամբ: Ըստ նրա, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դարձավ Արցախում հրադադարի ռեժիմի խախտման հիմնական տարրերից մեկը:

Պուտինի կողմից Սարգսյան-Ալիև Սոչիում կայացած բանակցությունների կազմակերպումը հեղինակը դիտարկում է, որպես քայլ միջազգային հանրության առջև ներկայացնելու Ռուսասաստանը Արցախյան հակամարտությունում առանցքային դերակատար: Հիմնազուրկ չեն այն դատողությունները նաև, համաձայն որոնց Պուտինը հող է նախապատրաստում Արցախում ռուս խաղաղապահներ տեղկայելու համար:

Սակայն, Պուտինի այս ձեռնարկմանն ի պատասխան, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սարգսյան-Ալիև հանդիպումներ կազմակերպելու միջոցով կրկին բանակցային գործընթացը բերեցին Մինսկի խմբի շրջանակներ:

Մելվին նշում է, որ Հայաստանի համար մտահոգիչ է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը: Այս երկրները համագործակցում են` ապահովելու Կովկասի էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը. այդ երկրների էլիտաներն անհանգստացած են տարածաշրջանային լարվածությամբ, որով վտանգ է հասցվում Կովկասյան էներգետիկ միջանցքի գործունեությանը:

Հայաստանի համար նման համագործակցությունը նոր իրավիճակ է ստեղծում Վրաստանի հետ հարաբերություններում:
Հոդվածագիրը նշում է, որ տարածաշրջանային և համաշխարհային լարվածության մեծացումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված փխրուն կայունության խաթարմանը և ստատուս քվոյի վերացմանը:

Խոսելով խաղաղության վերջնական համաձայնգրի կնքման մասին`  վերջինս կարծում է, որ դրա ապահովման երաշխավորները կարող են լինել Ռուսաստանն ու Թուրքիան:

Նելի Մելվին իր անդրադարձի վերջում եզրակացնում է, որ այս ամռանը Արցախում տեղի ունեցած կռիվները վկայում են, որ Ղարաբաղը այլևս չի կարող դիտարկվել որպես տեղական հակամարտություն, որը կարելի է լուծել կոնֆլիկտի կարգավորման ներկա մեխանիզմներով:

Քանի դեռ Ուկրաինայում շարունակվում է իրավիճակի վատթարացում, Սիրիայում, Իրաքում և Արցախում նկատվում է մարտերի թեժացում: Հեղինակն առաջարկում է շտապ միջոցառումներ ձեռնարկել և նոր մոտեցումներ ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը կարագավորելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում