Ֆրանսիայում «մեծ ամոթանք» են տվել Դավութօղլուին
12/01/2015 17:45
Նմանատիպ
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած համերաշխության երթի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնվել է անհարմար իրավիճակում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն օտարերկրյա ներկայացուցիչներին իր շնորհակալությունը հայտնելու ժամանակ անտեսել է Դավութօղլուին:
Ֆրանսիայի նախագահը սեղմել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքը և ողջագուրվել նրանց հետ, մինչդեռ երբ հերթը հասել է Դավութօղլուին, նա բավարարվել է միայն սառը ձեռքսեղմումով: Սա չի վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից, որոնք կատարվածը որակել են որպես «մեծ ամոթ Դավութօղլուին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում