ՌԴ-ի պաշպանության փոխնախարարը կգլխավորի Գյումրու դեպքերը հետաքննող հատուկ հանձնաժողովը
Նմանատիպ
Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, որտեղ տեղեկացվում է, որ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը կգլխավորի դեպքերը հետաքննող կոմիտեն:
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հարցազրույց են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինը նաև նշում է, որ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն էլ հանդիպել է իր պաշտոնակցի հետ:
«Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության առիթով և դատապարտել կատարված հանցագործությունը: Ավելին՝ խոստացել ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում