2.1 C
Yerevan

«Ազատ դեմոկրատներ». «Հայաստանի անդամակցումը Եվրասիական Միությանը կարող է անհաղթահարելի խոչընդոտ հանդիսանալ ՀՀ ազատական զարգացման համար»

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հնարավորության վերաբերյալ: Times.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անկախության և ինքնիշխանության անձեռնմխելիությանը, սթափ գնահատելով նորացող քաղաքական համատեքստում Հայաստանի տեղն ու դերը փոփոխվող տարածաշրջանում, կարևորելով մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների լուծման անհրաժեշտությունը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարում է.

Ներկա քաղաքական համատեքստում Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հավասար հարաբերություններ պահել այլ պետությունների, միջազգային քաղաքական, տնտեսական և անվտանգության համակարգերի հետ, որոնք կնպաստեն մեր պետության ժողովրդավարացմանը, տնտեսական աճին և միջազգային վարկանիշի բարձրացմանը: Այդ պարագայում Հայաստանի անդամակցումը Եվրասիական Միությանը կարող է անհաղթահարելի խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազատական զարգացման և ինքնուրույնության համար: Մեծապես կարևորելով ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների ծավալման հետագա անհրաժեշտությունը՝ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը, միևնույն ժամանակ, լիահույս է, որ այդ հարաբերությունները չեն տուժի արհեստածին և կայսերապաշտական պարտադրված համակարգի շրջանակներում, այլ կզարգանան երկու պետությունների համար փոխշահավետ պայմաններում:

Ներկայումս Հայաստանի անկախ, ազատական և ժողովրդավարական զարգացումը տարածաշրջանի կայուն զարգացման վստահելի գրավականն է: Այդ համատեքստում համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական հետագա զարգացումը հնարավոր է միմիայն եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու պարագայում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...