Ստ.Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել բրիտանացի դիվանագետների հետ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանատան Ծրագրային խմբի ղեկավար Սերա Չեթինի եւ Հանրային կապերի ու լրատվության պատասխանատու Քորայ Բալքայայի հետ:

Ինչպես տեղեկացնում են «Ժառանգության» լրատվական ծառայությունից, քննարկվել է տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախօրեին Սաֆարյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Գարեթ Ուին Օուենի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին, առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ կուսակցության մոտեցումներին:

Անդրադարձ է եղել նաև աշնանը թիվ 1 ընտրատարածքում սպասվող ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններին, որտեղ առաջադրվելու է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում