Թուրքական տնտեսությունն անկում է ապրել.CEBR
Նմանատիպ
Համաձայն Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնի (CEBR) ցուցանիշների, Թուրքիան, որ 2013թ-ին տնտեսության զարգացվածության մակարդակով աշխարհում զբաղեցնում էր 17-րդ տեղը, այս տարի երկու կետով նահանջել է` հայտնվելով 19-րդ հորիզոնականում:
Զեկույցում տնտեսության թուլացման հիմնական պատճառ են համարում դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումը : Տնտեսության նման տեմպերով անկումը ոչ մի լավ բան չի գուշակում թուրքական ծրագրերի իրականացման համար, որով նախատեսված է մինչ 2023թ-ը մտնել աշխրահի հզորագույն տնտեսությունների տասնյակի մեջ:
Համաձայն այդ զեկույցի Թուրքիան 2024թ-ի կլինի16-րդ հորիզոնականին, իսկ 2030թ-ին` 14-րդ տեղում:
Նիդերլանդները և Սաուդյան Արաբիան համապատասխանաբար զբաղեցրել են 17-րդ և 18-րդ տեղերը` հետևում թողելով Թուրքիային:
Թուրքիայի ազգային եկամուտը 2013թ-ի 827 միլիարդի փոխարեն նվազել է` հասնելով 767 միլիարդ դոլարի:
Հրապարակված զեկույցը կանխատեսում է, որ 2025թ-ին Չինաստանը կարող է շրջանցել ԱՄՆ-ին` դառնալով աշխարհի խոշորագույն տնտեսությունը, իսկ Հարավյին Կորեան, որ ներկա պահին զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը 2030թ-ին կտեղակայվի յոթերորդ հորիզոնականում:
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ թուրքական տնտեսության զարգացման հեռանկարները դրական չեն լինի այնքան ժամանակ, մինչ երկիրը կփոխի իր քաղաքականությունը:
«Կանխատեսվում է, որ զարգացման տեմպերի նվազումը կպահպանի արժեզրկումը և ներկա հաշվեկշռի վիճակը կվատանա», -նշվում է զեկույցի մեջ:
Ջիհան գործակալությունը նկատում է, որ Թուրքիան անցած տարում ի զորու էր նվազեցնելու մեծ դեֆիցիտը, սակայն ինֆլյացիայի և գործազրկության մակարդակը շատ բարձր էր, իսկ լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում