Իռալնդացի ֆոտոլրագրողը Ստամբուլում հայկական ընտանիքների պատմությունը կներկայացնի

Իռալնդացի ֆոտոլրագրողը Ստամբուլում հայկական ընտանիքների պատմությունը կներկայացնի

Ստամբուլի ԴԵՊՈ/ (DEPO) մշակութային կենտրոնում կցուցադրվեն իռլանդացի լուսանկարիչ Հելեն Շիհանի լուսանկարներըˋ «Հայ ընտանեկան պատմություններ և կորսված լանդշաֆտներ» խորագրով:

Իռլանդացի արվեստագետի լուսանկարները և նկարազարդումները նախկինում ցուցադրվել են նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցումˋ Դիարբեքիրի արվեստի կենտրոնի աջակցությամբ: Լուսանկարչի հետաքրքրությունը հայկական սփյուռքի և Հայաստանի նկատմամբ առաջացել է 1990-ականներին հայերով բնակեցված Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան ճեմարանում աշխատելու տարիներին: Նրա հետաքրքրասիրությունը նորից է բորբոքվել 2009 թվականին, երբ հանդիպել է հայ գաղթականների ժառանգների հետ և որոշել պատմել նրանց պատմությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում