ԵՄ ներկայացուցիչը ժամանել է Բաքու քննարկելու ԼՂ հիմնահարցը

ԵՄ ներկայացուցիչը ժամանել է Բաքու քննարկելու ԼՂ հիմնահարցը

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Այցի շրջանակներում Զալբերը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Հաղորդվում է, որ քննարկվելիք կենտրոնական հարցերից մեկը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Կողմերը խոսելու են նաև Ադրբեջանի և ԵՄ հարաբերություններից: Այցը կեզրափակվի հունվարի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում