Միթ Ռոմնին երրորդ անգամ կփորձի նվաճել Սպիտակ տունը

Միթ Ռոմնին երրորդ անգամ կփորձի նվաճել Սպիտակ տունը

Միթ Ռոմնին գրեթե հաստատ կմասնակցի 2016 թվականի նախագահական ընտրարշավին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Washington Post թերթին հայտնել Է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության մի աղբյուր:

Դա կլինի Սիտակ տունը նվաճելու Միթ Ռոմնիի երրորդ փորձը: Այժմ ենթադրյալ թեկնածուն վերստին ակտիվորեն կարգավորում Է կապերն իր կողմնակիցների եւ հովանավորների հետ:

Անցյալ շաբաթ Միթ Ռոմնին Նյու Յորքում հանրապետականների նվիրատուներին հայտարարել Է, որ շահագրգռված Է նոր առաջադրման հարցում:

Ներկուսակցական ընտրություններում Միթ Ռոմնիի մրցակիցը հավանաբար կլինի Ջեբ Բուշը՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետը եւ Ջորջ Բուշ Ավագի կրտսեր որդին:

Իսկ եթե Ռոմնիին հաջողվի թեկնածու դառնալ Հանրապետական կուսակցությունից, բացառված չԷ, որ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նրան դիմակայի Հիլարի Քլինթոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում