Ռուսաստանին անհրաժեշտ Է փոխել տնտեսական զարգացման մոդելը. Մեդվեդեւ

Ռուսաստանին անհրաժեշտ Է փոխել տնտեսական զարգացման մոդելը. Մեդվեդեւ

ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հունվարի 14-ին Մոսկվայում հայտարարել Է, որ Ռուսաստանին հարկավոր Է փոխել տնտեսական զարգացման մոդելը, ընդսմին խոսքը չպետք Է վերաբերվի պարզապես արժույթի փոխարժեքի կայունացմանը եւ դրսից գործադրվող ճնշումը հաղթահարելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Ուստի կարեւոր Է, ոչ միայն օբյեկտիվորեն գնահատել եւ ճիշտ արձագանքել մեզ համար ավանդական արտաքին շուկաների փոխվելուն: Խնդիրը պարզապես դրսի տնտեսական եւ քաղաքական ճնշումները հաղթահարելը չԷ, ոչ Էլ պարզապես արժույթի փոխարժեքի ներկայիս տատանումները կայունացնելը. ընդհանուր առմամբ խնդիրն ավելի ընդգրկուն Է եւ ավելի պատասխանատու: Խոսքն այն մասին Է, որ փոխվի մեր զարգացման բուն մոդելը»,-ասել Է Մեդվեդեւը:

Նա նաեւ հավելել Է, որ Ռուսաստանի հին Էներգահումքային մոդելն սպառված Է, այն կայուն զարգացման եւ ներդրումների խթաններ չի տալիս:

«Հին Էներգահումքային մոդելն սպառված Է: Դա հասկանում են բոլորը: Այն չի կարող տալ ոչ կայուն աճ, ոչ Էլ իրական արտադրության մեջ ներդրումներ կատարելու խթաններ»,-ասել Է Մեդվեդեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում