Ես չԷի Էլ պատկերացնում, որ վարչապետ կդառնամ. Ղարիբաշվիլի

Ես չԷի Էլ պատկերացնում, որ վարչապետ կդառնամ. Ղարիբաշվիլի

«Սովորելով Սորբոնում՝ ես մատուցող եւ ամաններ լվացող Էի աշխատում ռեստորանում. քաղաքականությամբ հետաքրքրում Էի միշտ եւ միշտ Էլ ցանկանում Էի ծառայել իմ երկրին, սակայն չԷի Էլ պատկերացնում, որ վարչապետ կդառնամ»,- ասել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Leaders հրատարակությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Ղարիբաշվիլին, աշխատելով մասնավոր հատվածում, ինքը բավականին հետաքրքիր փորձ Է ձեռք բերել՝ հանդիպելով բազմաթիվ տաղանդավոր մարդկանց, այդ թվում՝ իր նախորդին (Բիձինա Իվանիշվիլիին): Նրա խոսքով՝ գալով քաղաքականություն, իրեն պատիվ վիճակվեց աշխատել ներքին գործերի նախարար:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ երբ գլխավորում ես երկիրը, շատ կարեւոր Է լինել ազնիվ եւ գործին հավատարիմ:

«Հարկավոր Է մոռանալ սեփական շահերը եւ անհրաժեշտ Է հիշել մի բանի մասին՝ քո երկրին պետք Է այնպես ծառայես, ինչպես որ ծառայում ես քո ընտանիքին եւ նույն ձեւով Էլ պետք Է ժողովրդին վերաբերվես: Պակաս կարեւոր չԷ լինել լավ ունկնդիր: Ես ընդունում եմ շատ մարդկանց խորհուրդները, այդ թվում՝ աշխարհի երկրների ղեկավարների»,-նշել Է Վրաստանի վարչապետը:

Ըստ «Գրուզիա Online»-ի՝ Ղարիբաշվիլին նաեւ հայտարարել Է, որ եթե ինքը լավ թիմ չունենար, չԷր կարողանա հաջողությունների հասնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում