«Հրապարակ».Տարակարծություններ Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման վայրի շուրջ
Նմանատիպ
20 տարվա պատմություն ունեցող, բայց այդպես էլ սեփական շենք չունեցող պետական Համազգային թատրոնը շուտով կունենա իր տանիքը: Դրա բանավոր կարգադրությունը տվել էր դեռ նախագահ Սերժ Սարգսյանը գարնանը’ «Արտ էքսպոյի» ժամանակ, իսկ արդեն օրեր առաջ Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, որին թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգպանի գլխավորությամբ մասնակցում էին նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, ինչպես նաև մի շարք մտավորականներ, թատերական աշխարհի գործիչներ: Հնարավոր է, որ Համազգայինի նոր շենքը կառուցվի Սաշտոցի պուրակի և Սարյան փողոցի գլխավոր փոստի միջակայքում ընկած տարածքում: Ինչ խոսք, թատրոնի շենք ունենալու գաղափարը ոգևորել էր բոլորին, բայց ճարտարապետների կարծիքը թատրոնի շենքի կառուցման հարցում կիսվել , և եթե Նարեկ Սարգսյանի կարծիքով շենքի կառուցման վայրը համապատասխանում է ճարտարապետական բոլոր չափանիշներին, ապա ճարտարապետ Գուրգեն Մուշեդյանի կարծիքով’ տարածքը քաղաքաշինական, նորմերին չի համապատասխանով: Մի բան պարզ է, որ թատրոնի անվան տակ մայրաքաղաքի բնակիչներին ուզում են զրկել մի կտոր կանաչ տարածք ունենալու հեռանկարից: Նշված տարածքը միակ տեղանքն է, որտեղ կարելի էր և պետք էր պուրակ ստեղծել, քանի որ առանց այն էլ մայրաքաղաքի կենտրոնը սարսափելի ծանրաբեռնված է շինություններով, և կարիք չկա մի նոր շինություն կառուցել այնտեղ, որտեղ դեռ կառուցապատված չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում