Սևանում նախորդ տարիների համեմատ ջրահեղձման դեպքերը նվազել են
01/08/2012 11:44
Նմանատիպ
Այսօր՝ օգոստոսի 1-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը, անդրադառնալով Սեւանում կուրորտային սեզոնի ընթացքին եւ ԱԻՆ ջրափրկարարական ջոկատի աշխատանքներին, հայտարարել է, որ այս տարվա ընթացքում Սևանում արձանագրվել է մահվան հինգ դեպք: Լողասեզոնի հետ կապված երկու դեպք է տեղի ունեցել, երկուսն էլ պայմանավորված են եղել ինֆակտով, իսկ երեք հոգի փետրվարին սառցակալել են: Փրկարարների կողմից փրկվել է տասնչորս մարդ: Սակայն այս տասնչորս անձը գրանցվածներն են, շատերն էլ ուղղակի չեն ցանկացել գրանցվել:
Սամվել Մկրտչյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ ջրահեղձման դեպքերը նվազել են, ինչը թե փրկարարների աշխատանքի արդյունք է,թե բացատրական աշխատանքերի և իրազեկվածության: