Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո ունեն 5-ական միավոր: Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պատոնական կայքը:

Նրանք միայն կես միավորով են ետ մնում առաջատարներից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնայից (Հնդկաստան), Մաքսիմ Տուրովից (Ռուսաստան) եւ Ռոմեն Էդուարից (Ֆրանսիա):

Իսկ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո ունի 5 միավոր: Նա նույնպես մեկ միավորով է ետ մնում առաջատարից՝ գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան):

Հետևեք մեզ նաև Telegram-ում