Քարվաճառում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի անդամների
15/01/2015 13:39
Նմանատիպ
Այսօր, հունվարի 15-ին, Արցախի Քարվաճառ քաղաքում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների:
Քարվաճառի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Դպրոցի տնօրեն Արեգնազան Ղուկասյանն իր խոսքում դատապարտեց անմարդկային հանցագործությունը, որը ցնցել է ողջ հայ ժողովրդին: Նա նաեւ առողջություն ու շուտափույթ ապաքինում ցանկացավ Ավետիսյանների ընտանիքի փոքրիկ զավակին, ով հրաշքով է կենդանի մնացել:
Այնուհետ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները խաչքարի մոտ մոմեր վառեցին` հարգելով Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հիշատակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում