Ուկրաինայի հակամարտությունը դեռեւս սպառնում Է ամբողջ Եվրոպային. Շտայնմայեր

Ուկրաինայի հակամարտությունը դեռեւս սպառնում Է ամբողջ Եվրոպային. Շտայնմայեր

Ուկրաինայի հակամարտությունը շարունակում Է սպառնալ ամբողջ Եվրոպային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտնել Է հունվարի 15-ին Hannoversche Allgemeine Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում:

Ըստ նրա՝ «այս հակամարտությունից բխող վտանգը բնավ Էլ վերացված չԷ»,-կարծիք Է հայտնել նա:

Գերմանիայի դիվանագիտության ղեկավարը մտահոգություն Է հայտնել Ուկրաինայում զինված հակամարտության հնարավոր ծավալման կապակցությամբ: Նա նշել Է, որ իրադրությունը կարող Է լիցքաթափվել միայն այն դեպքում, եթե ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան իսկապես շահագրգռված լինեն կայուն զինադադարի հաստատմամբ:

«Երկու կողմերին Էլ պետք Է պարզ լինի, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել»,-ընդգծել Է Շտայնմայերը: Ուստի ԳՖՀ-ի կառավարությունն «ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա լայնածավալ ռազմական առճակատման կրկնություն», հավելել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա Ուկրաինայի ճգնաժամի արագ կարգավորում չի ակնկալում չկարգավորված մեծաթիվ հարցերի պատճառով: «Խնդիրն այն Է, որ մենք պետք Է միաժամանակ խոսենք հրադադարի գծի հաստատման մասին, ծանր սպառազինությունների եւ օտարերկրացի կռվողների դուրսբերման, մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորության եւ գերիների փոխանակման մասին. եւ այդ բոլորը տեղի Է ունենում այն պայմաններում, երբ մարդկանց վիճակն Ուկրաինայի արեւելքում օրեցօր վատթարանում Է ձմռան պատճառով»,-պարզաբանել Է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Ուստի, նրա կարծիքով՝ «առաջընթաց ձեռք կբերվի միայն փոքր քայլերով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում