Եվրոպայի խորհուրդը Թուրքիային մերկացնող զեկույց է հրապարակել

Եվրոպայի խորհուրդը Թուրքիային մերկացնող զեկույց է հրապարակել

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների, անմարդակյին և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման և պատժման կոմիտեն հունվարի տասնհինգին զեկույց է հրապարակել Թուրքիայի վերաբերյալ: Կոմիտեի անդամները 2013թ-ի հունիսի 9-ից 21-ը ուսումնասիրություն են կատարել Թուրքիայում` այցի շրջանակներում լինելով Անկարա-Սինչան, Գազիանթեփ, Իզմիր , Շանլուրֆա և Թեքիրդաղ բանտերում:

Նրանք հատուկ ուշադրության են արժանացրել Գեզիի այգու դեպքերի կապակցությամբ զերբակալվածների նկատմամբ վերաբերմունքին:

Վաթսուչորս էջանոց զեկույցում Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային խմբի անդամները բազմաթիվ նկատառումներ են կատարել Թուրքիայում գործող բանտերի անմխիթար վիճակի, ոստիկանության կողմից ուժի կիրառման, կալանավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մասին:

Մոնիթորինգային խումբը հատուկ հանդիպումներ է ունեցել Գեզիի այգու կապակցությամբ անցկացվող ցույցերի ձերբակալված մասնակիցների հետ: Ինչպես Ստամբուլում, այնպես էլ Անկարայում ձերբակալվածները միաբերան փաստել են, որ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ է գործադրել, բազմաթիվ մարմնական և ոչ ֆիզիկական վնասվածքներ հասցրել:

Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի անդամներն իրենք սեփական աչքերով են համոզվել ձերբակալվածների խոսքերի իսկության մեջ` մեծաքանական ձերբակլվածներից գրեթե բոլորի վրա տեսնելով ֆիզիկական ուժի կիրառման հետքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում