Օլանդը մուսուլմաններին Է համարում մոլեռանդության եւ անհանդուրժողության առաջին զոհերը

Օլանդը մուսուլմաններին Է համարում մոլեռանդության եւ անհանդուրժողության առաջին զոհերը

Ամբողջ աշխարհի մուսուլմաններն են դառնում «մոլեռանդության, ֆունդամենտալիզի եւ անհանդուրժողության ամենաառաջին զոհերը»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Փարիզի Արաբական ինստիտուտի ամբիոնից դիմելով իսլամի ներկայացուցիչներին: 

Ինչպես ընդգծել Է հանրապետության ղեկավարը, արմատական իսլամիզմի առաջին հարվածը միշտ էլ հարկադրված են իրենց վրա ընդունելու հենց մահմեդականները, ուստի անհրաժեշտ Է պահպանել գնահատումների սթափությունն ու պարզությունը՝ հստակ սահման անցկացնելով ծայրահեղական գաղափարների եւ ավանդական իսլամի միջեւ: «Իսլամիզմը սնվում է այն բոլոր հակասություններով, այն ամբողջ աղքատությամբ եւ հակամարտություններով, որ չլուծված են մնում արդեն չափազանց երկար ժամանակ»,- ասել Է հանրապետության ղեկավարն «Արաբական աշխարհի բարեփոխումը» համաժող ովի բացման ժամանակ:

Բացի այդ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել Է, որ հանրապետության իշխանություններն հաստատակամորեն կպայքարեն ռասայական եւ կրոնական անհանդուրժողության ցանկացած դրսեւորման դեմ: «Մուսուլմանների դեմ ուղղված գործողությունները, ինչպես նաեւ հրեատեցությունը, պետք Է ոչ միայն դատապարտվեն, այլեւ խստորեն պատժվեն»,- հայտարարել Է Օլանդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում