Վահե Ավետյանի քառասունքը կհիշատակվի մոմավառությամբ և բողոքի երթով
Նմանատիպ
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է տարածել, որ ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ՝ 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի)՝ ժամը 19:00-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի կունենա մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ՝ Ավան թաղամասում:
«Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը»,– ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանը երկու այլ բժիշկների հետ դաժան ծեծի էր ենթարկվել և մի քանի օր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գիտակցության չգալով մահացել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում