Թուրքիայում ավերել են Աթաթուրքին վիրավորած թերթի խմբագրատունը

Թուրքիայում ավերել են Աթաթուրքին վիրավորած թերթի խմբագրատունը

Ստամբուլում լույս տեսնող «Ենի աքիթ» թերթի խմբագրատան վրա հունվարի 14-ի երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել: Թերթն իր էջերում տեղադրել էր Աթաթուրքի «Ֆոտոշոփ»-ով մշակված լուսանկարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, խմբագրության վրա հարձակումը գործել է մինչեւ 200 մարդուց բաղկացած ամբոխը, որի մի մասը զինված է եղել: Խմբագրատան վրա Ժամեր տեւած հարձակմանը, աշխատակիցների նկատմամբ բռնություններին եւ սպառնալիքներին հետեւող ոստիկանությունը չի միջամտել թուրքական վանդալիզմին:

Նշվում է, որ հարձակվողները Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության համակիրներն են եղել: Նրանք ջարդել են խմբագրատան շենքի ապակիները եւ մեծ նյութական վնաս հասցրել աշխատակիցների շենքի առջեւ կայանած ավտոմեքենաներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում