Անժեյ Կասպշիկի մանդատի ժամկետը երկարաձգվել է

Անժեյ Կասպշիկի մանդատի ժամկետը երկարաձգվել է

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի մանդատի գործունեության ժամկետը պաշտոնապես երկարաձգվել է:

Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, նման որոշում կայացվել է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստի ժամանակ:

Լեհ դիվանագետը 18-րդ անգամ անընդմեջ է նշանակվել այս պաշտոնում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը նա զբաղեցնում է 1997թ-ից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում