Անկարայում կայացել է Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի չորրորդ նիստը

Անկարայում կայացել է Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի չորրորդ նիստը

Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առանձնազրույցը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխադարձ հարգանքի և վստահության վերաբերյալ կարծիքներով փոխանակվելուց հետո, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը, դրա լուծման ճանապարհները:

Այնուհտեև կայացել է Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի չորրորդ նիստը:

Նիստի ժամանակ քննարկվել է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ռազմական , հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները, Բաքու-Թբիլիսի-Կրաս և TANAP ծրագրերի շուրջ արդյունավետ համագործակցությունը, հայ-ադրբեջանական հակամարտությունը: Կատարվել է երկկողմ, տարածաշարջանային և միջազգային հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում