Դամասկոսի քրիստոնեական թաղամասերում կատաղի բախումներ են

Դամասկոսի քրսիտոնեական Բաբ Թումա և Բաբ Շարքի թաղամասերում կատաղի բախումներ են սկսվել:

Զինված բախումները սկսվել են այսօր 02։00-ից հետո: Վերջին տվյալներով՝ հայտնի է զինծառայողների շրջանում մեկ զոհի մասին:

Բախումներն անակնկալի են բերել քրիստոնեական թաղամասերի բնակիչներին, քանի որ մինչ այդ ապստամբները մայրաքաղաքի այդ հատվածներում չեն եղել:

Ուշագրավն այն է, որ հիշյալ թաղամասերում է ապրում նաև հայկական համայնքը, այստեղ են տեղակայված նաև հայկական եկեղեցիները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում