«Financial Times». Ռուսաստանն ու Թուրքիան Փարիզի ահաբեկչությունը կապում են դավադրությունների տեսության հետ

«Financial Times». Ռուսաստանն ու Թուրքիան Փարիզի ահաբեկչությունը կապում են դավադրությունների տեսության հետ

Բրիտանական «Financial Times» թերթն անդրադառնում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը և Թուրքիայի ու Ռուսաստանի վերաբերմունքին:

Թերթը հիշեցնում, որ Փարիզում կայացած միասնության երթին մասնակցություն են ունեցել նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Դենիել Դոմբին, ով Ստամբուլում «Financial Times»-ի թղթակիցն է և Քորթնի Ուիվերն, ով նրանց Մոսկվայի թղթակիցն է նշում են. «Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները մեկ անգամ չէ, որ քննադատել է Փարիզում տեղի ուենցած իրադարձությունները, երկու երկրներում նույն շշուկներն են պպտվում: Դավադրության տեսության կողմնակիցները այդ սպանությունների մեջ մեղադրում են հատուկ ծառայություններին:

«Financial Times»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տեսություններից որոշները աջակցություն են ստանում կառավարության կողմնակիցների համար: Թերթի կարծիքով, այդ դրությունը ստիպում է մտածել, որ երկու ռազմավարական նշնակություն ունեցող երկրները Արևմուտքին կասկածանքով և չարությամբ են վերաբերում:

Հոդվածում մեջբերում են նաև Անկարայի քաղաքապետ Մելիք Գեչեկի խոսքերը. «Նման իրադարձությունների հետևում անպայման կանգնած է Մոսսադը ( Իսրայելի քաղաքական հետախուզությունը): Մոսսադը նման միջադեպերի միջոցով իսլամական թշնամություն է քարոզում»: 

«Ռուսաստանում ևս Կրեմլի որոշ կողմնակիցներ փորձում են Ֆրանսիայում կատարված սպանությունները կապել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղերի հետ:

Մեջբերվում է «Комсомольска правда» թերթի խորագրերից մեկը. «Փարիզի ահաբեկչական ակտերը կազմակերպվել են ԱՄՆ-ի՞ կողմից»:

Բացի այդ ռուսական թերթն իր կայքում մի քանի հարցազրույցներ է հրապարակել, թե ինչու Վաշինգտոնը կարող է նման ահաբեկչություն կազմակերպել: Եվ դրանցից մեկում նշվում է, որ այդ կերպ Վաշինգտոնը պատժում է Օլանդին Ռուսաստանի դեմ սանկցիաներից հրաժարվելու առաջարկի համար:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում