Իրանը փորձում է ակտիվացնել ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը
Նմանատիպ
Տարիների ընդմիջումից հետո, երբ դադարեցվեցին Իրանի տնտեսական պատվիրակության այցերը ԱՄՆ-ը և Եվրոպա, կրկին օրակարգում է իրանյան պատվիրակության մի քանի այցերը ԱՄՆ-ը ` խթանելու երկկողմ տնտեսական հարաբերությունները: Նշվում է, որ այդ այցերը պլանավորված են Իրանի համաշխարհային առևտրային կենտրոնի կողմից:
Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամ նասեր Մուսավի Լարգանին Trend-ի հետ զրույցում նշել է, որ արևմտյան երկրներ տնտեսական պատվիրակությունների այցելությունները կնպաստի տնտեսական և մշակութային կապերի խթանմանը, եթե Վաշինգտոնը հրաժարվի Իրանի վրա վերահսկողություն սահմանելու քաղաքականությունից:
Սակայն, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, նույն լրատվականի հետ զրույցում հայտարարել են, որ ԱՄՆ-ում առայժմ չեն կարծում, որ Իրանը բաց է բիզնեսի համար:
Իրանի մաքսային ծառայության զեկույցի համաձայն, Իրանը վերջին ինը ամիսների ընթացքում ԱՄՆ-ից 110 միլիոն դոլարի ապրանքներ է ներմուծել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատությամբ 27,45 տոկոսով շատ է:
ԱՄՆ-ն չի մտնում Իրանի հիսուն ամենաակտիվ ներմուծողների շարքերում, նրան բաժին է ընկնում միայն արտաքին առևտրի 0,29 տոկոսը:
Նախնական պայմանաավորվածության համաձայն, տնտեսական պատվիրակության այցելությունը Արևմուտք նախատեսված են մարտի 21-ից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում