ՀԱԿ ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում նախագահի նստավայրի մոտ

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում նախագահի նստավայրի դիմաց:

Վերջիններս պահանջում են ազատ արձակել վերջերս 2-6 տարի ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին:

Ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Ես ազատ քաղաքացի եմ, իմ ընկերը ապօրինի կերպով բանտում է, նրանք իմ ընկերներն են և եթե նստել է պետք ուրեմն կնստենք այստեղ, ուրեմն կնստենք բոլորով ու այստեղ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին և Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին դատապարտել է համապատասխանաբար՝ 6, 3 և 2-ական տարի ազատազրկման:

Նրանք դատապարտվել են ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում